ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է համագործակցել հայտնի բլոգերների հետ, այդ թվում՝ TikTok-ում, որպեսզի խթանի իր քարոզարշավը երիտասարդ ամերիկացիների շրջանում։ Այս մասին հայտում է Axios-ը։
Ըստ պորտալի՝ բլոգերների հետ համագործակցությունը այնպիսի հարթակներում, ինչպիսիք են TikTok-ը և Instagram-ը Բայդենին թույլ կտան ստանալ երիտասարդ ընտրողների աջակցությունը, ինչը վճռորոշ է ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաջողության համար։ Բայդենի արշավը հիմնվելու է հարյուրավոր ազդեցիկ մարդկանց վրա, որոնք գովազդելու են նրա ձեռքբերումները:
Ավելի վաղ Բայդենը հասկացրել էր, որ վերընտրվելու հույս ունի, սակայն դեռ չի հայտարարել ընտրարշավի մեկնարկի մասին։