16.1 C
Yerevan

Մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարանների մուտքը կլինի անվճար

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար մայիսի 1-ից կլինի անվճար:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագները սահմանվել են 1000-3000 ՀՀ դրամ։ Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի գները՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել են 1000-5000 ՀՀ  դրամ:

Սահմանվել է անվճար մուտք մինչև 12 տարեկան երեխաների համար: Տոմսի գինը 50 տոկոս զեղչով՝ 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, ՀՀ և Արցախի Հանրապետության  տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար։

ՀՀ քաղաքացիների համար  յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է:

Նախարարության հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։

spot_imgspot_img