16.1 C
Yerevan

Բաքվում վանդալներն ավերել են քրիստոնեական գերեզմանատունը

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Համացանցում Ադրբեջանի վանդալիզմը վկայող նոր տեսանյութ է տարածվել։ Կադրերում երևում է, որ Բաքվի բնակիչները քարուքանդ են արել քաղաքի քրիստոնեական գերեզմանատունը։ Ռուսական ազգանունով հանգուցյալների հարյուրավոր տապանաքարեր են ջարդուխուրդ արվել։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դեռևս չի պարզվել, թե ովքեր են պղծել քրիստոնյաների գերեզմանները։ Նշվում է, որ պետությունն այժմ փորձում է վերականգնել գերեզմանատունը։ Սակայն կադրերից ակնհայտ է, որ փշրված տապանաքարերը վերականգնելու ոչ մի հնարավորություն չկա։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում պղծվում են քրիստոնյաների՝ այդ թվում ռուսների գերեզմանատները։ Այսպես, բոլորովին վերջերս ոչնչացվել են Զաբրատում, Բինայում և Սուրահանլույում գտնվող ռուսական գերեզմանատները։ Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի վանդալները հարձակումներ են գործում նաև Բաքվում գտնվող ռուսական գերեզմանատան վրա։

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը իր վրդոհվմունքն է հայտնել Բաքվում ռուսական գերեզմանատան պղծման կապակցությամբ։ «Հաշվի առնելով տեղի ունեցած վանդալիզմի մասշտաբները, դժվար է այն ահամարել պարզապես խուլիգանական դրսևերում։ Ցավում ենք, որ նման բան տեղի է ունեցել Բաքվում, որն իրեն հռչակել է հանդուրժողականության և բազմամշակութային քաղաքականության կրող», – նշված է Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարությունում։

spot_imgspot_img