26.1 C
Yerevan

Մեսսին ՊՍԺ-ից աշխատավարձի բարձրացում է ակնկալում

Նմանատիպ

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Բյուջեից տարեկան կհատկացվի մոտ 16 մլն․ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի համար

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության...

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ակումբին բարձրացնել աշխատավարձը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտնում է Le Parisien-ը:

ՊՍԺ-ի և Լիոնել Մեսսիի միջև ընթացող բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ դեռևս չեն ավարտվել: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, կողմերը բանավոր համաձայնության են եկել նախորդ տարեվերջին, սակայն ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո հարձակվողը աշխատավարձի բարձրացում է ակնկալում։

Փարիզի ղեկավարությունը պատրաստ չէ վերանայել նրա աշխատավարձը, սակայն, այնուամենայնիվ, կցանկանար, որ 35-ամյա ֆուտբոլիստը մնար ակումբում: Մեսսիի շրջապատը հերքել է տեղեկատվությունը, թե բանակցությունները ձգձգվում են ֆուտբոլիստի ֆինանսական պահանջների պատճառով՝ ասելով, որ արգենտինացի ֆուտբոլիստը նախ կցանկանար իմանալ, թե ինչպես կզարգանա նախագիծը հաջորդ մրցաշրջանում։

Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որտեղից 2021 թվականի ամռանը հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ։

spot_imgspot_img