Նոր երկրաշարժ Թուրքիայում

Նոր երկրաշարժ Թուրքիայում

«Թուրքիայի Ադանա քաղաքում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել»,- հայտարարել է Թուրքիայի բնական աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Վերջինիս հայտարարության համաձայն` երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան 07:48-ին, ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Այս տարվա փետրվարի 6-ից բնական աղետները տակնուվրա են անում Թուրքիան։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի պաշտոնական թիվը հասել է շուրջ 60 հազարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում