26.1 C
Yerevan

BRICS-ը կարող է համալրվել. համաշխարհային տնտեսությունը՝ փոխակերպման շեմին

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

«19 երկիր ցանկություն է հայտնել միանալ BRICS խմբին»,- հայտնում է Bloomberg-ը։

BRICS-ը հինգ երկրից կազմված խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այս երկրները միմյանց մինջև տնտեսական համագործակցությամբ ցանկանում են փոխել համաշխարհային տնտեսության կառուցվածքը, առաջին հերթին՝ «հեռանալով» ԱՄՆ դոլարից։

Այժմ BRICS-ին նոր երկրներ են ցանկանում միանալ, որոնց անդամակցումը կարող է նոր շունչ հաղորդել աշխարհի տնտեսական վերաձևավորմանը։

«Տասներեք երկիր պաշտոնապես միանալու հայտ է ներկայացրել, ևս վեցը՝ ոչ պաշտոնական: Մենք ամեն օր մասնակցության հայտեր ենք ստանում», – հայտարարել է BRICS-ում Հարավային Աֆրիկայի դեսպան Անիլ Սուկլալը:

Ավելի վաղ Մոսկվայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Մզուվուկիլե Մակետուկան հայտարարել էր, որ BRICS-ին անդամակցության համար պաշտոնապես հայտ են ներկայացրել Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

BRICS-ն անդամ պետությունների լատինատառ անվանումների հապավումն է՝ կազմված առաջին տառերից (Brazil, Russia, India, China, South Africa):

spot_imgspot_img