30.1 C
Yerevan

Nokia-ն ներկայացրել է կոճակներով նոր հեռախոս, որին հնարավոր է անլար ականջակալ միացնել

Նմանատիպ

Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնում և հզորացնում է ամբողջ բջջային ենթակառուցվածքը

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում...

Դրամի փոխարժեք․ Հունիսի 6

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 6-ի...

Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել

Ճապոնական Lexus ընկերությունը ներկայացրել է LBX սուբկոմպակտ քրոսովերը, որը...

HMD Global ընկերությունը ներկայացրել է նոր հեռախոս, որը ամենայն հավանականությամբ դուր կգա Nokia-ի կոճակներով հին ու բարի հեռախոսների սիրահարներին: Ավելի մեծ մարտկոցի շնորհիվ Նոր Nokia 105 4G-ն մեկ լիցքավորմամբ աշխատում է ավելի երկար։ Այն նաև ունի Bluetooth 5.0-ի աջակցության, ինչի շնորհիվ հեռախոսին կարելի է միացնել անլար ականջակալ:

Ինչպես տեղեկացնում է Gizmochina կայքը, Nokia 105 4G-ը կարող է աշխատել 4G ցանցերում և ապահովել ձայնի բարձրորակ VoLTE HD փոխանցում: Այն ունի 1,8 դյույմանոց TFT էկրան և Unisoc T107 չիպ։

Հեռախոսը վաճառվում է ներկառուցված Snake խաղով, որը շատերի մոտ նոստալգիա կառաջացնի: Այն ունի նաև լապտեր, FM ռադիո և microSD քարտի աջակցություն: Nokia 105 4G-ն տեսախցիկներ չունի։

Ինչ վերաբերում է մարտկոցին, ապա դրա հզորությունը 1450 մ/Աժ է, և այն լիցքավորվում է MicroUSB ելքով «հնացած» լարով։ Սարքն ունի նաև AliPay վճարային համակարգի աջակցություն, ինչով էլ տարբերվում է կոճակներով այլ հեռախոսներից։

Nokia 105 4G-ը կարժենա ընդամենը մոտ 29 դոլար։

spot_imgspot_img