Տան համար նախատեսված շարժական ինտերնետի նոր՝ uHome առաջարկ Ucom-ից

Տան համար նախատեսված շարժական ինտերնետի նոր՝ uHome առաջարկ Ucom-ից

«Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով, որի շնորհիվ բաժանորդները կունենան արագ, կայուն և անսահմանափակ շարժական ինտերնետի հնարավորություն տանը։

Միանալով uHome 6500 սակագնային փաթեթին առնվազն 12 ամսով`  բաժանորդները յուրաքանչյուր ամիս ընդամենը 6500 դրամ ամսավճարի դիմաց կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր՝ տան համար նախատեսված Wi-Fi սարքով, ինչպես նաև 100 SMS-հաղորդագրություն՝ տեղական համարներին ու Արցախ ուղարկելու համար։

«Այս առաջարկը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր իրենց մարզային տանը կամ ամառանոցում չունեն ֆիքսված կապ կամ Wi-Fi ցանց, բայց ինտերնետն առաջին անհրաժեշտություն է նոութբուքից, պլանշետից, հեռուստատեսությունից կամ խելացի տան պարագաներից լիարժեք օգտվելու համար։ Այն կգոհացնի ոչ միայն ընտանիքներին, այլև մարզային փոքր ձեռնարկատերերին, քանի որ նոր՝ ավելի հզոր Wi-Fi սարքերի շնորհիվ հնարավոր է աշխատացնել տան, գրասենյակի կամ պահեստային տարածքի տեսահսկման համակարգը՝ ունենալով շատ ինտերնետ թե՛ նախընտրելի տարածքում, թե՛ սմարթֆոնում», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ նոր 4G Wi-Fi սարքերը թույլ կտան օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից ավելի մեծ հեռավորության վրա ի տարբերություն շուկայում առկա հին սերնդի սարքավորումների։ uHome-ի հետ բաժանորդները կարող են անհոգ լինել՝ բերելով սարքավորումը տուն և անմիջապես տեղադրելով SIM քարտը, այդպիսով նաև մոռանալով համակցման աշխատանքների կամ պատը ծակելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում