Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։

«Մենք կոչ ենք արել միջազգային հանրությանը խուսափել բախումներից, հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և դա կայուն և հաստատուկ խաղաղության ճանապարհն է, այս ժողովուրդներն այսօր ունեն խաղաղության հնարավորություն։ Կարևոր է խուսափել բախումներից։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիան ողջունել է դա։ Սա դժվար ճանապարհ է, խաղաղության ճանապարհը պահանջում է համբերություն, հաստատակամություն, թիմային աշխատանք և ծրագրեր։ Պրահայի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, եղել են շփումներ, և սա կարևոր է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա է ամեն ինչի հիմքը։ Մենք չպետք է հետ գնանք, մենք պետք է առաջ գնանք. Խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է գնալ այս դժվարին ճանապարհով։ Ֆրանսիան ողջունում է միջնորդական ջանքերը և կխրախուսի դրանք։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն։ Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի անցակետի միակողմանի տեղադրումը, մենք այդ մասին հայտարարել ենք։ Բացի այդ, պետք է կատարվի Միջազգային դատարանի որոշումը։ Այս բոլոր քայլերը վստահություն կստեղծեն»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում