21.1 C
Yerevan

G7-ի երկրներն արհեստական բանականության կարգավորման մասին հայտարարություն են արել

Նմանատիպ

Դրամի փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Մայիսի 31-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

Nvidia-ն դարձավ միկրոչիպերի առաջին արտադրողը, որի շուկայական կապիտալիզացիան հասավ...

Դրամի փոխարժեք. Մայիսի 31

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 31-ի...

«Մեծ յոթնյակի» երկրները պետք է կարգավորեն արհեստական բանականությունը, պայմանավորվել են G7-ի երկրների թվային տեխնոլոգիաների նախարարները։ Նրանք շտապում են մտցնել օրենք արհեստական բանականության մասին՝ ապահովելու համար կանոնների պահպանումը նոր գործիքների, այդ թվում ChatGPT-ի հարցում, տեղեկացրել է Reuters-ը։

Բայց այդ կարգավորումը չպետք է խանգարի արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը և պետք է հենվի դեմոկրատական արժեքների վրա, նշվել է G7-ի նախարարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Ճապոնիայում երկօրյա հանդիպման ավարտին։

Նախարարներն ընդունել են, որ G7-ի տարբեր անդամներ կունենան տարբեր մոտեցումներ հուսալի ԱԱ-ի հարցում, բայց համաձայնագիրը սահմանում է կողմնորոշիչ, թե ինչպես պետք է մեծ երկրները կարգավորեն ԱԱ-ն կոնֆիդենցիալության եւ անվտանգության ռիսկերի պայմաններում։

«G7-ի այս հանդիպման եզրահանգումները ցույց են տալիս, որ մենք միայնակ չենք այս հարցում»,- Reuters գործակալությանն ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթե Վեսթագերը համաձայնագրի ստորագրումից առաջ։

Կառավարությունները հատկապես ուշադրություն են դարձրել արհեստական բանականության այնպիսի գործիքների տարածվածության վրա, ինչպիսին են ChatGPT-ը, չաթ-բոթը, OpenAI-ը, որը դարձել է ամենաարագ տարածվող հավելվածը։

spot_imgspot_img