16.1 C
Yerevan

Մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա ուղիղ չվերթներ Wizz Air-ի հետ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից կմեկնարկի  Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը:

Այս մասին մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է  Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Վալերիա Բրագարենկոն։

Ըստ նրա՝ դեպի Պրահա չվերթերը  կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

«Ապրիլի 30-ից ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սոֆիա-Երևան-Սոֆիա, ինչպես նաև Դորտմունդ-Երևան-Դորտմունդ չվերթը։ Նոր ուղղությունների բացումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Օգտագործելով այս ցածր գնով բիզնես մոդելը, կարողանում ենք հասանելություն  ապահովել և օգնել, որ մարդիկ կարողանան շատ էժան գներով իրականացնել ուղևորություններ  դեպի Երևան և հակառակը: Մեզ մոտ  ամենամատչելի տոմսերը սկսվում են 24,99 եվրոյից: Մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց նման մատչելի եղանակով բացահայտել Հայաստանը և հատկապես գեղեցիկ քաղաք Երևանը: Վստահ եմ, որ այս հրաշք երկիրը զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի»,-ասել է  Բրագարենկոն։

Նրա խոսքով՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երևանից։ Ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2020 թվականին։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Wizz Air-ի օդանավերը Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի քան 400 հազար ուղևոր են տեղափոխել: Հայկական ավիացիայի շուկայում ավիաընկերության մասնաբաժինը կազմում է 12%։

Վալերիա Բրագարենկոն ընդգծել է, որ ավիաընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում դեռևս  9 ուղղություններով։ Դրանց թվում են նաև չվերթերը դեպի Վիեննա, Լառնակա, Միլան, Աբու Դաբի, Հռոմ, Վենետիկ:

«Մենք ունենք բավական արդյունավետ ցածր գնով բիզնես մոդել, և մեր ամենակարևոր կետերից մեկն այն է, որ մենք իրականացնում ենք թռիչքներ միայն ուղիղ երթուղիներով: Մենք կապակցող երթուղիներ չենք վաճառում, որի հաշվին էլ կարողանում ենք առաջարկել մատչելի ավիատոմսեր: Մենք նաև չունենք բիզնես դաս, մենք առաջարկում ենք միայն սովորական դաս, ինչը նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ավիատոմս են գնում մեր ընկերությունից,  ճամփորդելու են հավասար պայմաններում»,-ասել է նա:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...