Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ռուս զինվորականները վերջին հինգ ամիսների ընթացքում 100 հազար զոհ են տվել Բախմուտում և Ուկրաինայի այլ շրջանների մարտերում։
«Անցյալ դեկտեմբերին Ռուսաստանը լայնածավալ հարձակում նախաձեռնեց բազմաթիվ ուղղություններով. ռուսները Բախմուտում առաջխաղացում ունեն, սակայն դրա համար նրանք «սարսափելի մեծ գին են վճարել»»,- հայտարարել է Քիրբին։
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շուտով զենքի և զինամթերքի նոր փաթեթ կուղարկի Ուկրաինա։
«Այս մասին շուտով կտեղեկացվեք։ Իսկ Ռուսաստանը սպառում է իր ռազմական պաշարները»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։