Ծովային «սառը պատերազմներ» Իրանի և ԱՄՆ-ի միջև. Պարսից ծոցում նավթատար նավ է գրավվել

Ծովային «սառը պատերազմներ» Իրանի և ԱՄՆ-ի միջև. Պարսից ծոցում նավթատար նավ է գրավվել

«Իրանը Պարսից ծոցի ջրերում գրավել է երկրորդ նավթատար նավը»,- հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա վերջին օրերին արդեն երկրորդ դեպքն է Օմանի ծոցում գրավված Մարշալյան կղզիների դրոշով նավթատար նավից հետո։

ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկյացուցիչը մեկնաբանում է, որ կատարված դեպքերը առևտրային նավերի վրա հարձակումներ են կամ առգրավումներ, որոնք Պարսից ծոցում սրում են իրավիճակը:

Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմը հայտնում է, որ Իրանն այս անգամ առգրավել է Պանամայի դրոշով նավթատար նավատորմը։ Ըստ ծովային անվտանգության Ambrey ընկերության, Իրանի կողմից պանամական նավթատար նավի առգրավումը պատասխանն էր ԱՄՆ-ին, որը վերջերս Մարշալյան կղզիներում առգրավել էր Թեհրանին պատկանող նավթային բեռը:

«Այս տարածաշրջաններում ուժեղացված ռազմական ակտիվությունը և աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում են լուրջ վտանգներ ներկայացնել առևտրային նավերի համար», – նշվում է Մարշալյան կղզիների համապատասխան գերատեսչության հաղորդագրության մեջ:

2019 թվականից ի վեր ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջացած լարվածության շրջանակում բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել առևտրային նավերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում