Գյումրիում տոնական համերգով նշվել է Արամ Խաչատրյանի 120 և Հայրենական Մեծ հաղթանակի 78-ամյակը

Գյումրիում տոնական համերգով նշվել է Արամ Խաչատրյանի 120 և Հայրենական Մեծ հաղթանակի 78-ամյակը

Գյումրիի Կամերային երաժշտության դահլիճում տեղի ունեցավ դասական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 և Հայրենական մեծ հաղթանակի 78-ամյակին։ Համերգը նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարում էին Խաչատրյանի անվան եռյակը՝ Կարեն Շահգալդյանը (ջութակ), Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Քոչարյանը (թավջութակ)։

«Այս երկու տարեթվերի միավորումը պատահական չէ, քանի որ ականավոր կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հետագայում հայտնի դարձան ամբողջ աշխարհին, գրվել են Մեծ Հայրենականի նախօրեին կամ ընթացքում։ Այդ ստեղծագործություններից փոխանցվում է խորհրդային ժողովրդի անկոտրում ոգին, խաղաղ ապրելու կամքը և արարելու ձգտումը։ Մենք որոշեցինք միավորել մեր ժողովուրդների համար կարևոր այս երկու ամսաթվերը։ Արամ Խաչատրյանն նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և մշակութային փոխհարստացման վառ օրինակ է։ Համերգային ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում և մարզերում»,- ընդգծեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Ուրախ ենք, որ այս տարի Արամ Խաչատրյանի հոբելյանը նշում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ, որի հետ բազմաթիվ համատեղ նախագծեր ենք իրականացրել։ Հաճելի է, որ հոբելյանական ծրագիրը սկսվում է Գյումրիից, որտեղ մշտապես ներկայանում ենք առանձնահատուկ հուզմունքով և ոգևորությամբ»,- նշեց ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Խաչատրյանի՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում կատարած ճամփորդությունների, հյուրախաղերի և ելույթների արխիվային լուսանկարներ, ինչպես նաև «Գայանե» բալետի ազդագրերը, որի պրեմիերան կայացել է պատերազմի տարիներին և հնչել՝ որպես հայրենասիրության խորհրդանիշ:

Խաչատրյան եռյակը կատարեց անվանի կոմպոզիտորի հայտնի և բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները՝ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, «Սպարտակ» բալետի ադաջոն, հատվածներ «Գայանե»-ը բալետից, ինչպես նաև հայտնի «Սուսերով պարը»։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հատկանշեց, որ լեգենդար կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է հենց Հայաստանի մշակութային մայրաքաղաքում: Լիլիթ Թովմասյանը հույս հայտնեց, որ մշակույթի ոլորտում նման գործակցությունը շարունակական կլինի։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և «Հարավկովկասյան երկաթուղու» նախաձեռնությամբ Երևանի, Գյումրիի և Վանաձորի կայարաններում հնչում են կոմպոզիտորի հայտնի ստեղծագործությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում