23.1 C
Yerevan

Լիտվայում մեկնարկել են 11 երկրի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի զորավարժություններ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Այսօր Լիտվայում մեկնարկել են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման համահավաք գումարտակի մասնակցությամբ: Նման հայտարարություն է արել բալթյան հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը։

«Երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում, որոնց հիմնական մասը տեղի կունենա Յոնավայի շրջանի Գայժյունայի զորավարժարանում, կմշակվեն հարձակողական և պաշտպանական գործողություններ «Գելեժինիս վիլկաս» մեքենայացված բրիգադին կցված մարտական ​​խմբի և ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման համահավաք գումարտակի և Լիտվայի բանակի Վայդոտասի անվան գումարտակի մասնակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 3,5 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի 11 երկրներից և մոտ 600 միավոր զանազան ռազմական տեխնիկա։

Հրամանատարությունը նախազգուշացրել է առաջիկա օրերին ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Յոնավայի, Կայշյադորիսի, Կեդայնյայի և Ուկմերգեի շրջանների քաղաքացիական ճանապարհներին, ինչպես նաև այն մասին, որ վարժանքների մի մասը տեղի կունենա քաղաքացիական տարածքներում, բայց առանց իմիտացիոն ռազմամթերքի օգտագործման:

spot_imgspot_img