26.1 C
Yerevan

Էրդողանը Ստամբուլի ընտրատեղամասում երեխաներին գումար է բաժանել

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը առաջադրվել է նոր ժամկետի համար, երեխաներին գումար է բաժանել Մայրության տոնի կապակցությամբ: Այն Թուրքիայում նշվում է մայիսի 14-ին։

Այս մասին հայտնել է TRT հեռուստաալիքը Ստամբուլի ընտրատեղամասից, որտեղ թուրք առաջնորդը մասնակցել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։

Հեռուստաալիքի ցուցադրած ռեպորտաժում երևում է, թե ինչպես է Էրդողանը դեռահասներին մանր թղթադրամներ բաժանում:

Ընտրատեղամասից դուրս գալուց հետո Թուրքիայի նախագահը զրուցել է ընտրողների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան 20 րոպե, նշում է TRT-ն։

TRT հեռուստաալիքը հիշեցնում է, որ Էրդողանը ավանդաբար քվեարկում է Ստամբուլի ասիական մասի Ուսքուդար թաղամասի Սաֆֆեթ Չեբի ավագ դպրոցի ընտրատեղամասում։

Էրդողանից բացի՝ նախագահական ընտրություններին մասնակցում են ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն եւ Սինան Օգանը։

Հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ից ավելին, հակառակ դեպքում երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։

spot_imgspot_img