25.1 C
Yerevan

Բրյունետը Rest of World vote քվեարկությամբ երրորդն է եղել «Եվրատեսիլ» 2023 մրցույթում

Նմանատիպ

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը...

Խաղաղության պայմանագիրը կարող է շուտով կնքվել․ Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել...

Թուրքիայում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը նախագահական...

«Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրներին, որոնք չէին մասնակցում մրցույթին:

Wiwibloggs-ը գրում է, որ այդ քվեարկության արդյունքում, որը կոչվել է Rest of World vote, Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Նույն քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է մայիսի 9-ին, երկրորդը, որի ժամանակ հանդես է եկել Բրյունետը, մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

Մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, երկրորդը՝ Ֆինլանդիան, երրորդը՝ Իսրայելը:

Հայաստանի պատվիրակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

spot_imgspot_img