26.1 C
Yerevan

Charlie Hebdo-ն հրապարակել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

Նմանատիպ

Իրանը պատրաստ է պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի...

Ադրբեջանը ռազմական ծախսերի համար կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար

2023 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից 1,1 միլիարդ մանաթից (650...

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո...

Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել  է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ  լաթի կտորները խելքը կորցրել  են․․․ մենք ճիշտ  ուղու վրա ենք։ Վատությունը երբեմն այսպիսինն է։ Լավերին ճանապարհ է ցույց տալիս։ Մ՛ի անհանգստացեք,  «Charlie Hebdo»։ Մեր ազգը ձեզ ավելի բարձր ձայնով, ամենալավ  պատասխանը կտա  մայիսի 28-ին»։

Ծաղրանկարին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, նշելով որ՝  «Charlie Hebdo» ամսագիրը, Էրդողանին թիրախավորող «անմարդկային ծաղրանկար է հրապարակել ու ևս մեկ անգամ աշխարհին ապացուցել, թե որքան զզվելի է»։

Ի հավելումն իր խոսքերի՝ Ալթունը գրել է. «Կարծես թե մայիսի 14-ին կայացած ընտրություններում մեր նախագահի մեծ հաջողությունը ստիպեց այս անպատիվներին կորցնել իրենց քունը, ցրել հիվանդագին տրամադրությունը և փսխել  ատելություն։ Ինչ էլ անեք չեք, կարող վախեցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մեզ չեք կարող շեղել ճիշտ ճանապարհից։ Խստորեն դատապարտում ենք այս անբարոյականությունը և խղճահարությամբ նայում նրանց, մինչ նրանք պայքարում են հուսահատության դեմ»։

spot_imgspot_img