Աշխարհի 10 «ամենազորեղ» անձնագրերը

Աշխարհի 10 «ամենազորեղ» անձնագրերը

Ունենալ անձնագիր, որը կարող է ձեզ տանել աշխարհի գրեթե ցանկացած կետ, նման է վիճակախաղում շահելուն: Բայց ամեն երկրի անձնագիր չէ, որ ընձեռում է նման հնարավորություն։

Լոնդոնում գործող Henley & Partners համաշխարհային միգրացիոն խորհրդատվական ընկերությունը զեկույց է հրապարակում աշխարհի լավագույն անձնագրերի մասին ավելի քան 25 տարի:

Henley & Partner’s անձնագրային ինդեքսը ներառում է 199 տարբեր անձնագրեր, ինչպես նաև 227 տարբեր վայրեր: Բացի այդ, խորհրդատվական խումբը եռամսյակը մեկ թարմացնում է իր վարկանիշները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն, օրինակ, կարող են առանց վիզայի պահանջի ճամփորդել աշխարհի 66 երկիր։ Այս ցուցանիշը ներկա պահին ՀՀ անձնագրերի համար ապահովում է 75-րդ հորիզոնականն աշխարհի 105 պետությունների շարքում։

Տեսնենք, թե որոնք են առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող պետությունները․

10․ Լիտվա և Սլովակիա

Եվրոպական այս փոքր պետությունների քաղաքացիները կարող են առանց վիզայի ճամփորդել աշխարհի 183 երկիր։

9. Հունգարիա և Լեհաստան

Այս երկրների քաղաքացիները կարող են ազատ ճամփորդել 184 երկիր։

8. Ավստրալիա, Կանադա, Մալթա և Հունաստան

Միանգամից 4 պետություն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը․ Այս երկրների քաղաքացիների համար բաց են աշխարհի 185 երկրների սահմանները։

7․ Բելգիա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Չեխիա

Այս երկրների քաղաքացիներն անարգել կարող են ճամփորդել աշխարհի 186 պետություն։

6․Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Պորտուգալիա

Եվրոպական այս երկրների քաղաքացիները կարող են առանց վիզա ճամփորդել աշխարհի 187 երկիր։

5․ Ավտրիա, Դանիա, Նիդերլանդներ և Շվեդիա

Այս եվրոպական պետությունների քաղաքացիները կարող են ճամփորդել 188 երկիր

4․ Ֆինլանդիա, Իտալիա և Լյուքսեմբուրգ 

Այս երկրների անձնագրերի առաջ բաց են 189 պետության սահմաններ

3․Գերմանիա և Իսպանիա

Նախկին գաղութային կայսրությունների քաղաքացիներն այօր ազատ կարող են ճամփորդել 190 երկրներ

2.Ճապոնիա և Հարավային Կորեա

Ծագող Արևի երկրի քաղաքացիներն ու հարավկորեացիները կարող են ազատ, առանց խոչընդոտի և վիզայի պահանջի ճամփորդել աշխարհի 193 պետություն։

1. Սինգապուր 

Եվ այսպես, աշխարհի ամենակարող անձնագրերի տերերը սինգապուրցիներն են։ Ասիական այս փոքր, բայց խիստ զարգացած պետության անձնագիր ունեցողները կարող են առանց խոչընդոտի և վիզայի պահանջի ճամփորդել աշխարհի 194 պետություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում