Քըլըչդարօղլու․Սա Թուրքիայի պատմության ամենաանարդար շրջանն է
29/05/2023 02:35

Նմանատիպ
Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններն անվանել է երկրի պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկը։
Նա ասել է, որ ընթացիկ ընտրություններից հետո շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության համար
«Մենք ապրել ենք ամենաանարդար ընտրական գործընթացը վերջին տարիներին»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։
Նա նշել է, որ իր վրա ճնշում է գործադրվել։
Ընդդիմադիր գործչի ելույթը հրապարակված է նրա թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին, Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքով 52 տոկոս ձայներով նախագահ է վերընտրվել Ռեջեփ Թաիփ Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում