Tesla-ն ճանաչվել է ամենապահանջված էլեկտրամոբիլը

Tesla-ն ճանաչվել է ամենապահանջված  էլեկտրամոբիլը

Լրագրողներն անդրադարձել են iSeeCars վերլուծական ընկերության զեկույցին , որը վերաբերում է էլեկտրամոբիլների նախընտրությանը։ 

Փորձագետները ուսումնասիրել են, թե որքան հաճախ են էլեկտրական մեքենաների սեփականատերերը օգտագործում իրենց մեքենաները։ Ըստ զեկույցի՝ ամենապահանջված էլեկտրամոբիլը Tesla Model X-ն է, որը տարեկան կտրվածքով անցնում է միջինը 10378 մղոն: Երկրորդ և երրորդ տեղերում են Tesla Model Y-ը և Model 3-ը՝ համապատասխանաբար 10199 և 9960 մղոն:

Լավագույն հնգյակում են նաև Tesla Model S-ը՝ 9340 մղոն և Hyundai Kona Electric-ը՝ միջինը 8260 մղոն: Պարզվել է, որ առնվազն երեք տարի օգտագործվող էլեկտրական մեքենայի միջին տարեկան վազքը կազմել է 9059 մղոն։ Tesla-ի մեքենաների բարձր վազքը բացատրվում էր մոդելների բարձր ժողովրդականությամբ։

Միևնույն ժամանակ, նույնիսկ վարկանիշի առաջատարը՝ Tesla Model X-ը՝ 10378 մղոն հեռահարությամբ, տարեկան 18 տոկոսով ավելի քիչ է ճանապարհորդում, քան ներքին այրման շարժիչով միջին մեքենան: iSeeCars-ի վերլուծաբան Կառլ Բրաուերը բացատրել է, որ սպառողները հաճախ ընկալում են էլեկտրական մեքենաները որպես ընտանիքի երկրորդ կամ երրորդ մեքենա՝ համեմատաբար կարճ հեռավորության և մեքենայի լիցքավորման հետ կապված դժվարությունների պատճառով:

Մայիսի սկզբին JD Power-ի վերլուծաբանները պարզեցին, որ ամերիկյան մեքենաների սեփականատերերն ավելի ու ավելի են ասում, որ չեն պատրաստվում գնել էլեկտրական մեքենաներ: Ընկերության տվյալներով՝ 2023 թվականի հունվարից մարտ ամիսներին էլեկտրամեքենա գնելուց հրաժարվելու մասնաբաժինը 17,8-ից հասել է 21 տոկոսի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում