Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանը Իսկանդերով հարվածել է Կիևին
29/05/2023 18:07
Նմանատիպ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հաստատել է Կիևի և տարածաշրջանի վրա ցերեկային հարձակման ժամանակ բալիստիկ հրթիռների կիրառումը։
Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
«Օրվա ընթացքում երկրորդ անգամ հակառակորդը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին: Ժամը 11։30-ի սահմաններում «Իսկանդեր ՕՏՌԿ»-ից ցամաքային բալիստիկ և թևավոր հրթիռներով գրոհել է Կիևի շրջանը»,- գրել է Զալուժնին Telegram-ի իր ալիքում:
Արձակվել է «Իսկանդեր-Մ» և «Իսկանդեր-Կ» տեսակի ընդհանուր 11 հրթիռ հյուսիսային ուղղությամբ։ Նշվում է, որ բոլոր թիրախները ոչնչացվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների կողմից։
Ռուսական կողմը չի մեկնաբանում այս տեղեկությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում