Իրանը կներկայացնի նոր գերձայնային հրթիռ

Իրանը կներկայացնի նոր գերձայնային հրթիռ

Իրանը շուտով կներկայացնի իր գերձայնային բալիստիկ հրթիռը:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

Հաջիզադեն գերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին:

Նրա խոսքով՝ այդ հրթիռն ունի մեծ արագություն և կարող է մանևրել մթնոլորտում:

«Այս հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին: Այն մեծ թռիչք է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում», – ասել է Հաջիզադեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում