Ուկրաինայի Ռադան 50 տարով պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ

Ուկրաինայի Ռադան 50 տարով պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ

Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարան) հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով Կիևի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։ Այս մասին ի տելեգրամյան ալիքում գրել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ նշելով, որ բանաձևին կողմ է քվեարկել 328 պատգամավոր։

Պատժամիջոցները նախատեսում են Իրանի հետ առևտրային գործառնությունների ամբողջական արգելք, ռեսուրսների, թռիչքների, փոխադրումների, Ուկրաինայի տարածքով Իրանի քաղաքացիների տարանցման դադարեցում, Իրանի քաղաքացիների նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունները կատարելուց Կիևի հրաժարում, նաև արգելք է կիրառվում տեխնոլոգիաների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման հանդեպ։

Ուկրաինայում նաև չեն սպասարկվելու Իրանի քաղաքացիների էլեկտրոնային վճարումները։

Կիևը 2022 թվականի հոկտեմբերին Թեհրանին մեղադրել է Ռուսաստանին զենք, անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։

Ըստ ուկրաինական կողմի՝ մայիսի 28-ի գիշերը Կիևի վրա ամենազանգվածային հարձակումը կատարվել է իրանական ԱԹՍ-ների միջոցով։ Իրանը հերքել է մեղադրանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում