Կոսովոյում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ուժայինների միջև

Նմանատիպ
Հյուսիսային Կոսովոյում ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը բախվել են սերբ ցուցարարների հետ, քանի որ շարունակվում են անկարգությունները՝ կապված էթնիկ ալբանացի քաղաքապետերի նշանակման հետ:
Այս մասին գրել է BBC-ն՝ հավելելով, որ արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել Զվեջան քաղաքում ցուցարարներին զսպելու համար, երբ նրանք փորձել են ներխուժել տեղական ինքնակառավարման շենք:
ՆԱՏՕ-ի զինվորները նաև անվտանգության շղթա են կազմել երկու այլ քաղաքապետարանների շուրջ:
Մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն կան վիրավորներ։
Ճգնաժամը սկսվել է ապրիլից, երբ Կոսովոյի սերբերը բոյկոտեցին տեղական ընտրությունները, ինչը թույլ տվեց էթնիկ ալբանացիներին վերահսկել տեղական խորհուրդները, չնայած մասնակցությունը 4 տոկոսից պակաս է:
Երկուշաբթի օրը տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ վիրավորների թվում են եղել Իտալիայից ժամանած ՆԱՏՕ-ի 11 զինվորներ, որոնցից 3-ը դեռ ծանր վիճակում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում