Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես տեղեկացնում է РБК-ն՝ համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», – հաղորդվում է կառավարության կայքում։

Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, այլ զորքերին և ռազմական կազմավորումներին։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն փամփուշտների և պարկուճների վրա, որոնք այլ երկրների տարածքներով տեղափոխվում են Ռուսաստանի զորամասեր, կառավարության որոշմամբ Ռուսաստանից արտահանվում են ԵԱՏՄ-ի երկրներ, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ են արտահանվում միջազգային տարանցիկ օդային փոխադրումների շրջանակներում, բացառությամբ ոչ բարեկամ երկրների, Ռուսաստանից արտահանվում են որսի, սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների կամ պատմամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում