ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ
01/06/2023 10:16

Նմանատիպ
ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։
Ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նոր փաթեթը կներառի զենիթահրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության, ինչպես նաև հակատանկային համակարգեր, ավելի քան 30 միլիոն փամփուշտ, ականազերծման սարքավորումներ, հրետանային և տանկային արկեր։
Ըստ Ջոն Քիրբիի՝ Միացյալ Նահանգները Կիևին կտրամադրի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, HIMARS հրթիռային կայանների և անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված զինամթերք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում