Իլոն Մասկը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Իլոն Մասկը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար: Իսկ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 187 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ հորիզոնական:

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունն ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով, իսկ Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 5 միլիարդ դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում