Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան
02/06/2023 19:59

Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Շեբեկինսկի շրջանի զանգվածային հրետակոծության սկզբից ի վեր տուժած բնակիչների թիվը երկու օրվա ընթացքում հասել է 16-ի։
Հինգշաբթի օրը Գլադկովը, հրապարակելով օրվա ամփոփագիրը, հայտնել էր Շեբեկինսկի շրջանի հրետակոծության ժամանակ 12 վիրավորների մասին։
«Շեբեկինսկի քաղաքային թաղամասում արձակվել է 850 միավոր տարբեր զինամթերք: Զոհեր չկան: Ցավոք, ավելի վաղ 12 տուշածներին ավելացել է ևս 4 մարդ», – ասել է Գլադկովը՝ իր տելեգրամյան ալիքում հրապարակելով անցած օրվա հրետակոծության ամփոփագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում