Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու Ադրբեջանի իշխանությունների որոշմանը, հաղորդում է «Թուրան»-ը։

«Իրանը միշտ բարի մտադրություններ է ունեցել իր հարեւանների հետ հարաբերություններում եւ ցանկացել է երկու երկրների միջեւ խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ խուսափելով անտրամաբանական, էմոցիոնալ եւ լարվածությունը սաստկացնող գործողություններից»,-ասվում է Իրանի ԱԳՆ անանուն ներկայացուցչի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանը Բաքվի գործողությունները համարում է միակողմանի եւ հապճեպ՝ համարելով, որ բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել երկխոսության միջոցով:

Պաշտոնական Բաքուն այս կապակցությամբ դեռ հայտարարություններ չի արել։

Վերջին ամիսներին Ադրբեջանում մոտ հարյուր մարդ է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի գործով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում