Թուրքիայում ինֆլյացիան միջազգային գնահատմամբ կազմել է 109 տոկոս

Թուրքիայում ինֆլյացիան միջազգային գնահատմամբ կազմել է 109 տոկոս

Թուրքիայում տարեկան ինֆլյացիան մայիսի արդյունքներով կազմել է 39,59 տոկոս։

Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի վիճակագրության բյուրոն (TÜİK)։

«2023 թվականի մայիսին ինֆլյացիան ամսական կտրվածքով կազմել է 0,04 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 39,59 տոկոս»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, ինֆլյացիայի վերլուծության անկախ խումբը (EN AG) նշում է, որ ցուցանիշը կազմել է 109 տոկոս։

Ապրիլի արդյունքներով ինֆլյացիան կազմել է 43.68, իսկ մարտի արդյունքներով ՝ 50.5 տոկոս։

Թուրքիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կկազմի 22,3 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում