Վրաստանը 15 մլն․ դոլարի օգնություն է ցուցաբերել ուկրաինացի փախստականներին
05/06/2023 16:53

Նմանատիպ
Վրաստանի կառավարությունը մոտ 38 մլն լարի (ավելի քան 15 մլն դոլար) գումարի ֆինանսական օգնություն է ցուցաբերել երկրում գտնվող ուկրաինացի փախստականներին:
Այս մասին ասված է վրացական կառավարության 2022 թ.-ի հաշվետվությունում:
«Վրաստանն զգալի մարդասիրական և ֆինանսական օգնություն է ցույց տալիս Ուկրաինային, այդ թվում՝ Վրաստանում գտնվող ավելի քան 26 հազար ուկրաինացիներին՝ տարբեր սոցիալական և կրթական ծրագրերի միջոցով: 2022 թվականին Վրաստանի կողմից տրամադրված օգնությունը կազմել է մոտավորապես 38 միլիոն լարի», – ասված է հաշվետվությունում:
Ինչպես նշվում է, Վրաստանի նախարարների կաբինետն իրականացրել է նաև հինգ նախագծեր, որոնց շրջանակներում ուկրաինացի երեխաներն ստացել են Վրաստանում վերականգնողական հանգստի հնարավորություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում