Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են Anatolian Phoenix 2023 միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, միջազգային զորավարժություններին, որոնք կտևեն մինչև այս տարվա հունիսի 16-ը, Ադրբեջանը կներկայացնեն օդաչուները, տեխնիկական անձնակազմը և ադրբեջանական օդուժի ինքնաթիռները, ինչպես նաև ռազմածովային ուժերի անձնակազմը և հատուկ ջոկատայիններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում