Նավալնին հաղթել է ՄԻԵԴ-ում Ռուսաստանի դեմ դատը
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանի կառավարությանը պարտավորեցրել է 40 հազար եվրոյի փոխհատուցում վճարել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ նրա ենթադրյալ թունավորման հետաքննությունը մերժելու համար:
Նավալնին ծանր թունավորման ախտանիշներով Օմսկի հիվանդանոց էր տեղափոխվել 2020 թվականի օգոստոսի 20-ին, ապա բուժումը շարունակել Բեռլինի հիվանդանոցներից մեկում, որտեղ փորձագետները պարզել են, որ քաղաքական գործիչը կարող էր թունավորված լինել ռուսական արտադրության թույնով։
ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ռուսաստանի իշխանությունները պարտավոր էին հետաքննել Նավալնիի հետ տեղի ունեցածը և պարզել մահափորձի հնարավոր քաղաքական դրդապատճառները, պետական գործակալների հնարավոր մասնակցության մասին պնդումները։
Ռուսաստանը հերքում է Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձում որևէ դերակատարություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում