Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց սերբ հանրահայտ թենիսիստ Նովակ Ջոկովիչից։

Խաչանովը առաջին սեթում կարողացավ հաղթել 6։4 հաշվով, սակայն մյուս սեթերում Ջոկովիչն ավելի վստահ գործեց ու հաղթեց 6։7, 2։6, 4։6 հաշիվներով։ Մրցախաղը տևեց 3 ժամ 43 րոպե։

Հիշեցնենք, որ 36-ամյա Ջոկովիչը մեծ սաղավարտի մրցաշարերում տղամարդկանց մենախաղի հաղթանակների ռեկորդակիրներից մեկն է։ Սերբ մարզիկի և իսպանացի Ռաֆայել Նադալի հաշվին 22-ական տիտղոս կա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում