Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի 5-ին ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարը պայթեցվել է։

Հաղորդագրությունում նշվում է, որ ռուս զինվորականները չեն տուժել, սակայն տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում: Ամոնիակատարի աշխատանքի վերսկսումը հացահատիկի գործարքի երկարաձգման Ռուսաստանի պայմաններից մեկն է։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի վերականգնման համար կպահանջվի մեկից երեք ամիս։ Շարքից հանվել է կայաններից մեկը։

«Մենք ջանքեր կգործադրենք դեպքի հանգամանքները պարզելու համար։ Բայց կա միայն մի կողմ, որը շահագրգռված չէ խողովակաշարի գործարկմամբ, և դա Կիևի ռեժիմն է»,-ասել է Զախարովան

Հետևեք մեզ նաև Telegram-ում