WhatsApp-ով հնարավոր կլինի բարձր որակի լուսանկարներ ուղարկել

WhatsApp-ով հնարավոր կլինի բարձր որակի լուսանկարներ ուղարկել

Meta կորպոռացիային պատկանող WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել․ այժմ արդեն հնարավոր է դարձել HD որակի լուսանկարներ ուղարկել։

Ինչպես տեղեկացնում է WABetaInfo-ն, HD որակի լուսանկարներ ուղարկելու հնարավորությունը ներկայում հասանելի է ոչ բոլոր օգտատերերին, այլ iOS-ի (տարբերակ 23.11.0.76) և Android-ի (տարբերակ 2.23.12.13) WhatsApp հավելվածի բետա փորձարկողներին, ընդորում՝ ոչ բոլորին։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ նոր գործառույթը շուտով շատ ավելի մեծ թվով օգտատերերի հասանելի կլինի։

Մինչ այս գործառույթի հայտնվելը WhatsApp-ն ավտոմատ կերպով սեղմում էր պատկերը, նվազեցնում դրա որակը և ուղարկում SD (ստանդարտ) լուծաչափով: Այժմ օգտատերերը կկարողանան կիսվել բարձրորակ լուսանկարներով՝ պահպանելով դրանց սկզբնական պարամետրերը: Լուսանկար ուղարկելիս օգտատերը կարող է ընտրել HD որակի տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում