Մեսսին հեռանում է Եվրոպայից

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»։

Մեսսին իր հաջորդ ակումբի մասին հայտարարությունն արել է իսպանական Mundo Deportivo և Sport պարբերականներին տված հարցազրույցում։

«Որոշում եմ կայացրել, որ գնում եմ Մայամի: Ես դեռ 100%-ով համաձայնության չեմ եկել, և մի քանի բան է անհրաժեշտ, բայց լավ, մենք որոշեցինք շարունակել իմ ուղին այնտեղ»,- ասել է Մեսսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում