Ռուսական ընկերությունները միտված են ներդրումներ կատարել Իրանում 

Ռուսական ընկերությունները միտված են ներդրումներ կատարել Իրանում 

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Մորթեզա Շահմիրզայը, ով նաև Իրանի նավթի փոխնախարարն է, հայտարարել է, որ ռուսական շատ ընկերություններ հետաքրքրված են նավթի և գազի վերամշակման ոլորտում ներդրումներ կատարել Իրանում։

«Ռուսական ընկերություններն այս ոլորտում արդեն տարբեր գրավիչ ներդրումային փաթեթներ են պատրաստել։  Բարեբախտաբար, Իրանի նավթաքիմիական արդյունաբերության հզորություններն աճել են՝ չնայած 44 տարվա կոշտ և բարդ պատժամիջոցներին։ Ինչպես վկայում են օտարերկրյա ընկերությունները, այդ թվում՝ ռուսական, Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունը Մերձավոր Արևելքում առաջատարներից է»,- հայտարարել է Մորթեզա Շահմիրզայը:

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն, Իրանի նավթի փոխնախարարը Մորթեզա Շահմիրզայն վերոնշյալի մասին խոսել է Rosplast 2023 պլաստմասսային արդյունաբերության սարքավորումների և նյութերի 13-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում