Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Նմանատիպ
Իսրայելական լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝ տարիներ շարունակ «դատարկ» հայտարարություններով հասարակությանը մոլորեցնելու համար։
«Քաղաքական և ռազմական ղեկավարները խոսում են Իրանի վրա հարձակման մասին, սակայն պետք է հասկանալի դարձնել, որ Իսրայելը չունի դրա համար ռազմական ներուժը»,- գրում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով «Jerusalem Post»-ի վերջերս հրապարակած հոդվածին, որտեղ մատնանշվում է Իրանի հիպերձայնային նոր հրթիռների հզորության մասին։

Իրանական 4-րդ սերնդի Խարիբար բալիստիկ հրթիռը, որն ունի 2000 կմ հեռահարություն
«Իրանական նոր «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը կարող է Իսրայել հասնել առավելագույնը 400 վայրկյանում։ Այն ունի առնվազն 13-15 մախ (ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող արագության չափման միավոր․ խմբ) արագություն զարգացնելու հնարավորություն»,- գրում է Jerusalem Post-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում