Մոսկվան արձագանքել է Վորոնեժի վրա անօդաչուի հարձակմանը

Նմանատիպ
Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է պայքարը և հատուկ ռազմական օպերացիան (Ուկրաինայում ընթացող պատերազմը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը պաշտոնապես անվանում է «Հատուկ ռազմական օպերացիա»․ խմբ․)։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այսօր՝ հունիս 9-ին, ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից Վորոնեժի բնակելի շենքին հասցված հարվածը։
«Մենք գիտենք հարձակման մասին, մանրամասները ճշտվում են, հատուկ ծառայություններն աշխատում են»,- ասել է Պեսկովը։
«Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի շենքերի վրա, Կիևի ռեժիմի գործունեությունը շարունակվում է: Բայց մենք շարունակում ենք պայքարը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան վրա։ Նախնական տվյալներով 3 մարդ վիրավորում է ստացել, զոհեր չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում