Հարավային ճակատում ռուսների համար դժվար իրավիճակ է

Հարավային  ճակատում ռուսների համար դժվար իրավիճակ է

Ուկրաինակնա զինված ուժերն արդեն 4-րդ օրն է, ինչ ռուս-ուկրաինական զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակահարձակողական գործողություններ է իրականացնում։

Մի քանի օր է թեժ մարտեր են ընթանում հատկապես հակամարտ ուժերի շփման գծի հարավային   ուղղությամբ՝ Զապորոժիեի և Դոնեցկի մարզերի հատման հատվածում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի օր է հրապարակում է ուկրաինական հակահարձակումների արդյունքում ռուսական ուժերի կողմից ոչնչացվան ուկրաինական՝ հատկապես ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված ռազմական տեխնիկան և կենդանի ուժին հասցվող հրետանային հարվածների տեսանյութերն ու հայտնում ուկրաինական զորրքերի շարքում մեծաթիվ զինվորականների կորստի մասին։

Ըստ ռուսական կողմի տվյալների, վերջին օրերին ուկրաինացիները 3000 զինվոր են կորցրել միայն Արտյոմովսկի (Բախմուտ) ուղղությամբ, իսկ Զոպորոժիեյի ճակատում՝ ավելի քան 2000 զինվոր։

Առավոտյան ռուսական մեդիա սեգմենտում լուրեր տարածվեցին և հետո հաստատվեցին, որ ուկրաինական ուժերի հերթական հակագրոհի արդյունքում հաջողվել է ճեղքել ռուսական զորքերի առաջնագիծը և վերահսկողության տակ վերցնել Նեսկուչնոյե բնակավայրը։ 

Բացի այս, ուկրաինացիներին ճակատի մի քանի այլ հատվածում էլ է հաջողվել այս գիշերվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում հասնել հաջողությունների ու որոշակիորեն՝ ոչ մեծ խորությամբ, մխրճվել ռուսական զորքերի առաջին պաշպանական գծի տարբեր հատվածներ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում