Գերմանիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի խոշորագույն օդային զորավարժությունները

Նմանատիպ
Գերմանական օդուժը և քաղաքացիական ավիացիան կանգնած են տասնամյակների ընթացքում իրենց ամենամեծ մարտահրավերի առջև. ՆԱՏՕ-ի Air Defender 23 զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայի օդային տարածքում հունիսի 12-ից 23-ը չորս տարվա նախապատրաստությունից հետո:
Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն՝ ընդգծելով այս զորավարժության բացառիկ կարևորությունը։
Նշվում է, որ Բունդեսվերի վեց ռազմական օդանավակայանները ժամանակավորապես կընդունեն մինչև 250 ինքնաթիռ 25 երկրներից: Միայն ԱՄՆ-ը Ատլանտյան օվկիանոսով կուղարկի 100 մարտական ինքնաթիռ։
Գերմանիայի երկինքը աշխարհի ամենաբանուկ օդային տարածքներից մեկն է
Վերապատրաստման առաջադրանքները կիրականացվեն երեք թռիչքային գոտիներում՝ հյուսիսային Գերմանիայի և Հյուսիսային ծովի վրայով, արևելքում և ավելի քիչ՝ երկրի հարավում: Այս գոտիները հերթով փակ կլինեն քաղաքացիական օդային հաղորդակցության համար ամեն օր մի քանի ժամով։
Քաղաքացիական ավիացիայի թռիչքները խնդրի մի մասն են. Եվրոպայի երկինքը, որի կենտրոնում Գերմանիան է, աշխարհի ամենածանրաբեռնված օդային տարածքներից է: Հետևաբար, ավիացիոն փորձագետները շունչը պահած կհետևեն՝ տեսնելու, թե արդյոք քաղաքացիական օդային ծառայությունները կարող են շարունակել գործել գործնականում անխափան՝ Air Defender 23-ին զուգահեռ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում