Բեռլուսկոնի․ Հրաժեշտ իտալական «կավալիերե»-ին

Բեռլուսկոնի․ Հրաժեշտ իտալական «կավալիերե»-ին

2023 թվականի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։

էպոտաժային իտալական պետական գործիչը և գործարարը իր քաղաքական կարիերան սկսել է 1994 թվականին, երբ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով «Ֆորզա Իտալիա» (Առաջ Իտալիա) կուսակցությունը։

Բեռլուսկոնին, որպես քաղաքական գործիչ, ասպարեզում հայտնվեց իր հայրենիքի համար բավականին ծանր ժամանակահատվածում, երբ իտալացիները «երազելու համար հիմք» ունենալու խիստ կարիք ունեին։

Դեինդուստրիալիազացիան և սեփականաշնորհումների ալիքը դրել էին իտալական հասարակությանը բավականին ծանր դրության մեջ։ Երկրում ծաղկում էր ապրում կազմակերպված հանցավորությունն ու կոռուպցիան․ այս ժամանակահատվածի համար չափազանց հայտնի էր դարձել «Tangentopoli» (կոռուպցիայի քաղաք) արտահայտությունը, որն իսկզբանե կիրառվել է Միլան քաղաքը նկարագրելիս։

Այս ժամանակ էլ ի հայտ եկավ ապագա «Il Cavaliere» – ն՝ Բեռլուսկոնին, ով իտալացիներին հայնտի որպես գործարար-միլիարդեր։ Ապագա վարչապետը խոստանում էր սեփական տնտեսական հաջողությունները կրկնել, սակայն արդեն երկրի մակարդակով։ Իտալացիները, չնայած Բեռլուսկոնիի անցած ճանապարհի հանդեպ եղած որոշ կասկածներին, հավատացին գործարարին, և նրա կուսակցությունը հաղթանակ տարավ՝ հավաքելով իտալացիների 43% ձայները։

Սիլվիո Բեռլուսկոնին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի հետ․ Սարդինիա,2004թ․

Իտալիայի կառավարությունը Սիլվիո Բեռլուսկոնին գլխավորել է 4 անգամ՝ հաղթանակ տանելով 1994, 2001, 2005 և 2008 թվականների ընտրություններում։ Այս ընթացքում նա շատ հաճախ աչքի է ընկել իր՝ որոշ դեպքերում «չարաճճի» վարքագծով․ Փարիզում նա հետևից «խեղդել է» Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Նիկոլյա Սարկոզիին, իսկ Իսպանիայի արտաքին գործերի նախարարի մեջքի հետևում ցույց է տվել երկու բարձրացված մատների ժեստ, ինչն Իտալիայում համարվում է «խաբված ամուսնու նշան»։

Նախկին վարչապետը նաև աչքի չի ընկել առանձնակի համեստությամբ․ 2009 թվականին նա հայտարարեց, որ համարում է իրեն Իտալիայի Հանրապետության 150 տարվա պատմության լավագույն վարչապետը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիլվիո Բեռլուսկոնին երկար տարիների ընկերներ են եղել

2022 թվականին նա կրկին մասնակցեծ խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով նույն «Ֆորզա Իտալիա» կուսակցությունը։ Այս անգամ, սակայն, կրեց պարտություն։ Ճակատագրի հեգնանքով նա պարտվեց իր գլխավորած նախարարական կաբինետի նախկին ներկայացուցիչ Ջիորջի Մելոնիին։ Այդ ժամանակ նա զբաղեցրել է երիտասարդության գծով նախարարի պաշտոնը։

Բեռլուսկոնին, անկասկած, աշխարհի մակարդակով վերջին 30 տարվա ամենավառ և հայտնի կերպարներից մեկն է, ում անունը հիշելու բազմաթիվ առիթներ կան թե՛ քաղաքականության մեջ, թե՛ ֆուտբոլում, թե կինոարտադրության և թե բիզնեսի աշխարհում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում