Շվեյցարիան՝ հակաթուրքական նոր կենտրոն

Շվեյցարիան՝ հակաթուրքական նոր կենտրոն

Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ժան Դանիել Ռուխը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ի պատասխան նախօրեին Ցյուրիխում Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպանելու մասին գրությունների տարածման։

Մինչև այս հակաթուրքական ակցիաների շրջանակում Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսարանը ներկվել էր կարմիրով, իսկ հունիսի 14-ին UBS բանկի գրասենյակներից մեկի դիմաց հակաթուրքական ակցիաների կազմակերպիչներն այրել էին Թուրքիայի դրոշը։

Ակցիաների բուն պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։  

Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայը հանդիպել է Թուրքիայում Շվեյցարիայի դեսպան Ժան Դանիել Ռուխին, կոչ է արել Շվեյցարիային անհապաղ հետաքննել և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են հակաթուրքական «սադրանքի» մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում