Խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը

Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հայության վրա ճնշում գործադրելու մասին ռուսական մամուլի հրապարակումներին` նշելով, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը:
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, թե Վաշինգտոնն իբր ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայության վրա՝ ստիպելով վերջիններիս ԱՄՆ միջնորդությամբ բանակցել Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում։
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ունի ապատեղեկատվություն տարածելու [մեծ] պատմություն։ Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշված է պետքարտուղարության արձագանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում