4.1 C
Yerevan

Քարվաճառում դպրոցականներն ուժերը չափեցին Արցախի պատմության վերաբերյալ մրցույթում

Նմանատիպ

Հրապարակվել է Անվտանգության խորհրդի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի գրասենյակը, ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ....

Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․

Կային ժամանակներ, երբ Հայ վաճառականները գրավել էին աշխարհը։ Չինաստանից...

Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միշտ պետք է լինենք զինված և միշտ պատրաստ պատերազմի

Հայաստանն, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, այնպիսի մի խաչմերուկում է,...

Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ` Արցախյան պատմության, մշակույթի եւ ազատագրական պայքարի վերաբերյալ: Մրցույթին մասնակցում էին բարձր դասարանների դպրոցականներ շրջանի Ականաբերդ, Եղեգնուտ, Նոր Բրաջուր, Նոր Էրքեջ, Նոր Վերինշեն եւ Քարվաճառ համայնքների դպրոցներից:

Մրցույթի նպատակն էր դպրոցականների ուշադրությունը հրավիրել Արցախյան պատմության, նորօրյա ազատագրական պայքարի, մերօրյա հերոսների սխրանքների, Հայոց բանակի կարեւորության վրա: Դպրոցականներին ուղղված հարցերը հենց այս ոլորտներից էին: Միջոցառման հաղորդավարուհի, Քարվաճառի դպրոցի ուսուցչուհի Ռոզա Սերոբյանն իր խոսքում կարեւորեց պատմության իմացությունն ու անցյալի արժեվորումը` արժանապատիվ ապագա կերտելու ճանապարհին:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Շահումյանի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ Քարվաճառում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ներկայացուցիչներ: Դպրոցականների տված պատասխաններից հետո պատմության մասնագետը հնչեցնում էր իր եզրակացությունը` օգնելով ժյուրիի անդամներին ավելի հեշտ կողմոնորշվել մասնակիցներին գնահատելիս:

Մրցույթի ավարտին ներկաներին ողջունեց Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը: Նա կարեւորեց նման միջոցառման անցկացումը Քարվաճառում` ընդգծելով, որ առաջինը լինելով` առկա էին որոշ դժվարություններ ու վրիպումներ, որոնք հաջորդ անգամ արդեն կշտկվեն:

Շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչը շնորհակակություն հայտնեց ժյուրիի անդամներին ու այն դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին, որոնք թիմեր էին պատրաստել` մրցույթին մասնակցելու համար:

Նշենք, որ մրցույթում առաջին տեղը գրավեց Նոր Էրքեջ համայնքի դպրոցի թիմը, Ականաբերդ համայնքի թիմը երկրորդ տեղում էր, իսկ Քարվաճառի ու Նոր Վերինշենի թիմերը կիսեցին երրորդ տեղը:

Բոլոր թիմերն ստացան պատվոգրեր` ակտիվ մասնակցության համար, իսկ առաջին տեղը գրաված թիմը Քարվաճառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց մրցանակով:

Թամարա Գրիգորյան

spot_img
spot_img