ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնություն
27/06/2023 12:29

Նմանատիպ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը։
Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երկու անանուն պաշտոնյաների:
Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինան կստանա 30 Bradley և 25 Stryker զրահամեքենաներ։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերին կտրամադրվեն զինամթերք՝ HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, հակատանկային զինատեսակներ, ներառյալ Javelin համակարգեր, ինչպես նաև Stinger և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։
2022 թվականի փետրվարից սկսած՝ սա օգնության 41-րդ փաթեթն է, որն ԱՄՆ-ն կտրամադրի Ուկրաինային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում