ՌԴ-ն ջանքեր է գործադրում ՀՀ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար․ Զախարովա

ՌԴ-ն ջանքեր է գործադրում ՀՀ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու և աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը:

Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզը» իրագործելու համար։ Դա կապված է թե՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, թե՛ համապատասխան հանձնաժողովների հետ, որոնք աշխատում են մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` գրեթե ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է դրա իրականացման համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում