Ռուսաստանը ծրագրում է Մարիուպոլում անօդաչուների փորձարարական կենտրոն հիմնել
30/06/2023 01:36

Նմանատիպ
Ռուսաստանը ծրագրում է Մարիուպոլում անօդաչուների փորձարարական կենտրոն հիմնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ թվային զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Նման կենտրոններ են ծրագրվում բացել նաեւ Սեւաստոպոլում, Նիժնի Նովգորոդում, իսկ նման ծրագիր կա Մարիուպոլում»,-ասել է նա։
Նախօրեին ՌԴ կառավարությունը հաստատել է անօդաչու ավիացիայի զարգացման ռազմավարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում